ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պետականության թուրք-քրդական «մոդելը» բախվելու է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների շահերին

    Պետականության թուրք-քրդական «մոդելը» բախվելու է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների շահերին

    15.01.2013| 01:25
    Ամերիկյան կանխատեսումներում ավելի ու ավելի համառորեն են առկայծում այն պնդումները, որ 21-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջատար քաղաքական դերակատար են դառնալու քրդերը կամ, ավելի ճիշտ, քրդական ազգային շարժումը, որն, անտարակույս, կհանգեցնի քրդական պետության ստեղծման:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը

    Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը

    15.01.2013| 01:19
    Ադրբեջանի կլկլոց-ձայնարկություններն սկսել են ավելի ու ավելի բարձր հնչել, սակայն բարձր հնչեղություն չստանալ` հար և նման մթության մեջ հայտնված մենավոր մարդու ինքնապաշտպանական, ինքնաոգևորող բղավոցներին: Ակնհայտ է, որ Բաքուն ստի ու ապաքարոզչության միջոցով (այս բնորոշումները, ի դեպ, այլևս նույնացվել են ադրբեջանական իշխանությունների քաղաքական ուղեգծի հետ) խորացրել է արժեհամակարգային, և ոչ միայն, անհամատեղելիությունը ինչպես անդրկովկասյան, այնպես էլ, առավել ևս, եվրոպական ընտանիքի հետ, եթե վերջինիս առնչությամբ, իհարկե, տեսական հնարավորություններ պահպանել է մեր աշխարհագրական, բայց ոչ երբեք պատմականի ձգող «հարևանը»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.01.2013| 00:32
    Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.01.2013| 00:30
    Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
  • 2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում

    2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում

    14.01.2013| 20:14
    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի գնահատականով` 2012-ին արտաքին գործերի նախարարության աշխատանքները ուղղված են եղել միջազգային ասպարեզում Հայսատանի հեղինակության ու դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը:
  • «Նադդ» կրող է

    «Նադդ» կրող է

    14.01.2013| 20:04
    -Պրոֆեսոր, ինձ թվում է` տղաս վաղը «կտրվելու» է Ձեր առարկայից: -Հըը՜մ: Իսկ եկեք գրազ գանք 100 հազար դրամի վրա, որ հանձնելու է:
  • «Ազգային ավտանգություն» կուսակցության հայտարարությունը

    «Ազգային ավտանգություն» կուսակցության հայտարարությունը

    14.01.2013| 20:03
    - Քաղաքական ուժերի նման վարքագիծը, այնուամենայնիվ, հանգեցրել է ՀՀ քաղաքական դաշտի մի նոր որակական իրավիճակի ձևավորմանը, որի հիմնական բնորոշիչն արդեն ՀՀ գործող նախագահի հաղթանակի անվիճարկելի հնարավորությունն է, ընդ որում՝ նույնիսկ առանց որևէ քաղաքական, տնտեսական և այլ կարգի ուժերի գործուն աջակցության:
  • «Բարեկամներ, ես եկել եմ յուրայինների, հարազատների մոտ»

    «Բարեկամներ, ես եկել եմ յուրայինների, հարազատների մոտ»

    14.01.2013| 18:20
    Ռուսաստանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են երևում այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել Ռուսաստանի ներկայիս փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի թեկնածությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայերիս ինչ` Ռոգոզի՞նը կդառնա երկրի ղեկավար, Իվանո՞վը, թե՞ Պետրովը… Բայց ոչ, բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այդ անձնավորությունը մեզ համար օտար չէ:
  • «Սառցե թագուհին». բարեգործական ցուցադրություն

    «Սառցե թագուհին». բարեգործական ցուցադրություն

    14.01.2013| 18:18
    «Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 18-ին, ժամը 13:00-ին կցուցադրվի «Սառցե թագուհին» (3D) մուլտֆիլմը, որից գոյացած ողջ հասույթով ձմեռային հագուստ և կոշիկներ կգնվեն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար: Եվ ոչ միայն. այցելուների ակտիվ մասնակցության շնորհիվ նույն մանկատան 50 սաներ հնարավորություն կստանան անվճար դիտելու մուլտֆիլմը:
  • Սելիմի լեռնանցքում, Արթիկի, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց

    Սելիմի լեռնանցքում, Արթիկի, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց

    14.01.2013| 18:17
    Հունվարի 14-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: